
«ԱԼԻՔ» – Երէկ գիշեր եւ այսօր առաւօտեան, Թեհրանի արեւելեան, արեւմտեան, հարւային ու հիւսիսային շրջանները շարունակեցին մնալ ամերիկա-սիոնիստական յարձակումների թիրախ:
Այսօր՝ երկուշաբթի վաղ առաւօտեան, Թեհրանի տարբեր շրջաններ եւս յարձակման ենթարկւեցին: Մինչ այդ, կիրակի օրւայ յարձակումները Թեհրանի որոշ շրջաններում, այդ թւում՝ որոշ ռազմական կենտրոնների եւ ոստիկանութեան բաժանմունքների վրայ, թիրախաւորել են՝ յատկապէս խաղաղ բնակչութեանը, մարդկային կորուստներ պատճառելով:
Սա արդէն Իրանի դէմ ռազմական յանցաւոր գործողութիւնների երրորդ օրն է, եւ Իրանը՝ որպէս պատասխան, ձեռնարկել է հրթիռային յարձակումների նոր փուլ՝ Իսրայէլի եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաների դէմ:



