Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախցիների վիճակը ծանր է, բայց ամէն ինչ կորած չէ, որովհետեւ անընդհատ աշխարհը փոխւում է

«ԱԼԻՔ» – Մեր ժողովուրդը կարողացաւ պայքարի արդիւնքում հասնել իր նպատակին, ստեղծւեց Արցախի Հանրապետութիւնը, մեր հայրենիքի մի հատւածն ազատագրւեց, ցաւօք սրտի հետագայ զարգացումները բերեցին նրան, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների հետեւանքով արցախահայութիւնը բռնատեղահանւեց եւ հիմնական մասը ապրում է Հայաստանի տարածքում։ Այս մասին, փետրւարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, լրագրողների հետ զրոյցում նշեց ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայեանը։

«Իմ կարծիքով ամէն ինչ վերջացած չէ, որովհետեւ անընդհատ աշխարհը փոխւում է: Իմ կարծիքով, ներկայումս երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում այս վերջին տարիներին: Աշխարհի վերաձեւում է կատարւում, ուժային կենտրոնների կողմից նոր աշխարհակարգ է ձեւաւորւում, եւ այդ աշխարհակարգում թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը եւ թէ՛ հայ ժողովուրդը, եւ ինչու չէ նաեւ Արցախի Հանրապետութիւնը, որը, ըստ էութեան, այսօր ֆիզիկապէս չկայ, բայց յամենայնդէպս մնալու, ապրելու կամքը, կարծում եմ՝ ժողովրդի մէջ կայ եւ պէտք է մենք հնարաւորինս այդ իրավիճակի մէջ փորձենք մեր ազգային շահը տեսնել, որտեղ է եւ հետամուտ լինել այդ շահի իրականացմանը։

Այսինքն, թէ միջազգային ատեաններում, տարբեր դաշնակից պետութիւնների, թէ մեր ժողովրդի ներուժի այդպէս միաւորմամբ, կարծում եմ, որ հնարաւոր է ինչ-որ մի բանի հասնել։ Իհարկէ, ասել, որ դա վաղն է լինելու կամ միւս օրն է լինելու, կարծում եմ՝ նման ձեւով չպէտք է հարցին մօտենալ, այլ պարզապէս պէտք է ձգտել փորձել, որովհետեւ ոչ մի ազատութիւն, առաւել եւս պետականութիւն ունենալը այդքան էլ այդպէս հեշտ գործ չի, հեշտ չի տրւում: Իհարկէ, այսօր արցախահայութիւնը ծանր իրավիճակի մէջ է, թէ՛ հոգեկան, թէ՛ ընդհանուր առմամբ, բայց կարծում եմ, որ այս փորձութեան միջով էլ կանցնենք»,- ընդգծեց Բալայեանը:

arfd.am

Related Articles

Back to top button