ԻրանՄիջազգայինՔաղաքական

Հանրապետութեան նախագահ. «ԻՍՐԱՅԷԼԻ ՎԱՅՐԱԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՊԷՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՒԻ»

«ԱԼԻՔ» –  Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ սեպտեմբերի 24-ին, ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի 79-րդ նստաշրջանում:

Իր ելոյթում նախագահը յատուկ անդրադարձել է տարածաշրջանում ստեղծւած իրավիճակին եւ Սիոնիստական ռեժիմի վայրագութիւններին.

«Անցեալ տարւայ ընթացքում, միջազգային հանրութիւնը տեսաւ Իսրայէլի ռեժիմի բնոյթը:

Տեսան, թէ ինչպէս են այս ռեժիմի ղեկավարները յանցագործութիւններ կատարում՝ 11 ամսւայ ընթացքում Գազայում սպանելով աւելի քան 414 հազար անմեղ մարդկանց, որնոց մեծ մասը կանայք եւ երեխաներ են:

Ցեղասպանութիւնը, մանկասպանութիւնը, ռազմական յանցագործութիւնները եւ պետական ահաբեկչութիւնը կոչում են «լեգիտիմ պաշտպանութիւն», իսկ աշխարհում ցեղասպանութեան դէմ բողոքող ազատատենչ եւ խիզախ քաղաքացիներին՝ «հակահրեաներ»»,- ասել է նախագահը:

Նա միջազգային հանրութեանը կոչ է արել անյապաղ միջոցներ ձեռնարկել Լիբանանում Իսրայէլի վայրագութիւններին վերջ տալու համար:

«Միջազգային հանրութիւնը պէտք է անյապաղ միջոցներ ձեռնարկի դադարեցնելու համար բռնութիւնները եւ Իսրայէլի վայրագութիւնները Լիբանանում, նախքան այն, որ դրանք կրակի կը մատնեն տարածաշրջանն ու աշխարհը: Իսրայէլի ռեժիմը ձախողւել է Գազայում, եւ չի կարող վերականգնել իր անպարտելիութեան մասին առասպելը՝ յանցագործութիւններ գործելով եւ պատերազմն ընդլայնելով: Բնականաբար, վերջին օրերի կոյր եւ ահաբեկչական բնոյթի յանցագործութիւնները, Լիբանանի դէմ ագրեսիան, որի հետեւանքով հազարաւոր անմեղ քաղաքացիներ են զոհւել եւ տուժել, անպատասխան չեն մնայ, իսկ դրա հետեւանքների պատասխանատւութիւնը կրում են այն կառավարութիւնները, որոնք դէմ են կանգնում այս սարսափելի ողբերգութեանը վերջ տալու միջազգային ջանքերին, եւ իրենց մարդու իրաւունքների պաշտպաններ են յորջորջում»,- յայտարարել է Փեզեշքիանը՝ յաւելելով, որ այս մղջաւանջին վերջ տալու միակ ճանապարհը պաղեստինեան ժողովրդի ինքնորոշման իրաւունքի վերականգնումն է:

Խօսելով Իրանի տարածաշրջանային քաղաքականութեան մասին, Հանրապետութեան նխագահը յիշեցրել է, տարածաշրջանի ժամանակակից պատմութեան ընթացքում Իրանը երբեք ագրեսիայի նախաձեռնողը չի եղել, այլ, ընդհակառակը՝ հերոսաբար դիմակայել է բոլոր նրանց, ովքեր ագրեսիա են նախաձեռնել իր դէմ:

Նա նշել է, որ Իրանը բազմիցս իր հարեւաններին եւ միջազգային հանրութեանը տարբեր ծրագրեր է առաջարկել տարածաշրջանում կայուն խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման համար. «Մենք մշտապէս խօսել ենք տարածաշրջանը միաւորելու եւ «ուժեղ տարածաշրջան» ձեւաւորելու անհրաժեշտութեան մասին»,- շեշտել է նա:

Նախագահը յստակեցրել է, որ Իրանը ձգտում է միայն ապահովել եւ երաշխաւորել իր անվտանգութիւնը՝ յիշեցնելով, որ որեւէ երկիր իր նվտանգութիւնը չի կարող կառուցել ու ձեւաւորել մի այլ երկրի անվտանգոթեան ոչնչացման հաշւին:

«Մեզ նոր տեսլական է անհրաժեշտ գլոբալ խնդիրները լուծելու համար։ Նման տեսլականը սպառնալիքների փոխարէն պէտք է կենտրոնանայ հնարաւորութիւնների վրայ: Այս ինտերակտիւ տրամաբանութեան հիման վրայ կարելի է համագործակցութեան նոր հնարաւորութիւններ ստեղծել»,- ասել է նա՝ յաւելելով. «Իմ ուղերձը բոլոր այն պետութիւններին, որոնք ոչ կառուցողական ռազմավարութիւն են որդեգրել Իրանի նկատմամբ, պատմութիւնից դասեր քաղելն է։ Մենք կարող ենք յաղթահարել առկայ սահմանափակումները եւ սկսել նոր դարաշրջան: Այս նոր դարաշրջանը սկսւում է Իրանի անվտանգութեան մտահոգութիւնները ճանաչելով եւ ընդհանուր հարցերի շուրջ համատեղ աշխատանքով:

Իրանը պատրաստ է արդիւնաւէտ եւ հաւասար տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ անվտանգային յարաբերութիւններ ձեւաւորել համաշխարհային տէրութիւնների եւ իր հարեւանների հետ՝ աւելի լաւ աշխարհ կառուցելու համար»:

«Իրանից եկող նման ուղերձին համարժէք պատասխանը ոչ թէ աւելի շատ պատժամիջոցներ սահմանելն է, այլ՝ պատժամիջոցների չեղարկման նախկին պարտաւորութիւնների կատարումը՝ իրապէս բարելաւելու Իրանի ժողովրդի տնտեսական պայմանները եւ հիմքեր ստեղծելու նոր համաձայնութիւնների համար:

Յուսով եմ, որ Իրանի այս պատգամը լաւ կընկալւի»,- իր խօսքը եզրափակել է նախագահը:

Related Articles

Back to top button