Թուրքիայի փոխնախագահ. «Երեւանի եւ Բաքւի միջեւ կնքւած խաղաղութեան պայմանագիրը օգուտ կը բերի թուրքական աշխարհին»
«ԱԼԻՔ» – Օկուպացւած Շուշիում Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Եըլմազն ասել է, որ Թուրքիայից Կենտրոնական Ասիա ձգւող տրանսպորտային նախագծի՝ Կենտրոնական միջանցքի զարգացման վրայ աշխատանքը կօգնի ամրապնդել թուրքական պետութիւնների միջեւ համագործակցութիւնը եւ ընդգծել թուրքական աշխարհի գլոբալ դերը: Յայտնում է News.am-ը:
Նա վստահութիւն է յայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի վաղ ստորագրումը կը վերացնի Հարաւային Կովկասի տարածաշրջանային համապարփակ լուծման ամենամեծ խոչընդոտը։
«Հարաւային Կովկասում կայուն խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը մեծ նշանակութիւն ունի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ համաշխարհային անվտանգութեան եւ կապի համար, քանի որ վերջապէս կը բացւեն տարածաշրջանային տրանսպորտային ուղիները։ Սա մեծ օգուտներ կը ստեղծի ողջ թուրքական աշխարհի համար, այդ թւում՝ Կենտրոնական Ասիայի, Սեւ ծովի եւ Կասպից ծովի աւազանների համար՝ շնորհիւ տարածաշրջանային համագործակցութեան ընդլայնման եւ նոր հնարաւորութիւններ կը բացի»,- նշել է նա, հաղորդում են թուրքական լրատւամիջոցները: