ԹեհրանՀամայնք

Նախաձեռնութեամբ Իրանի Օլիմպիական ազգային կոմիտէի. Մեծարանքի երեկոյ՝ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների յիշատակին

«ԱԼԻՔ»-Կ.Դ.-Իրանում Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով, երէկ՝սեպտեմբերի 24-ին՝ նախաձեռնութեամբ Իրանի Օլիմպիական ազգային կոմիտէի կազմակերպւել էր կրօնական փոքրամասնութիւնների մարզիկ նահատակների ընտանիքների մեծարանքի երեկոյ:

Իրանի Օլամպիականի ազգային կոմիտէի նստավայրում կայացած միջոցառմանը հրաւիրւած էին բոլոր կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքները,այդ թւում՝ հայ նահատակների ընտանիքները:

Իրանի կարգապահական ուժերի նւագախմբի միջոցով Իրանի պետական որհներգը հնչելուց յետոյ, հիւրերին ողջոյնի խօսք փոխանցեց Իրանի տեկւանդոյի ֆեդերացիայի նախագահ Հադի Սային՝իր յարգանքի տուրքը մատուցելով նահատակների վառ յիշատակին:

Միջոցառմանը ելոյթներով  հանդէս եկան Իրանի ասորի համայնքի հոգեւոր առաջնորդը, Հ.Մ.«Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, զրադաշտներից Ֆարշադ ֆարահի ֆառը, Իրանի իսլ.խորհրդարանում հրեաների պատգամաւոր դոկտ.Սամեհ Եահը, որոնք մեծարեցին նահատակների սխրագործութիւնները եւ իրենց գնահատանքը յայտնեցին Իրանի Օլիմպիական ազգային կոմիտէին նման միջոցառում նախաձեռնելու համար:

Ապա Հոսէյն Ռեզազադէի եւ Մանսուր Բարզեգարի ձեռամբ շնորհանդէսը կատարւեց «Առաջնագծում»(Դար Խաթէ մողադամ) գրքի , որը ներկայացնում է Սրբազան պաշտպանութեան տարիներին  սպորտի պատմութիւնը:Գրքի հեղինակն է Սէյեդ Ահմադ Սէյեդ Բաղերին:

Ընթացքում ցուցադրւեցին տեսաֆիլմեր ,որոնցից մէկը առնչւում էր Իրանի դէմ Իրաքի պարտադրեալ ութամեայ պատերազմի տարիներին զոհւած այն ռազմիկների հարազատների հետ հարցազրոյցը ,որոնք ժամանակին եղել են մարզիկներ ,այդ թւում իրանահայ եւ, մասնաւորապէս թեհրանահայ հայ նահատակների հարազատների հետ հարցազրոյները: Իսկ յաջորդ տեսաֆիլմը առնչւում էր Իրանի ծովուժի սխրանքներին ,եւ Իսլամական յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիի տարբեր ժամանակների ելոյթների՝ն կապւած պատերազմի տարիներին:Այդ տեսաֆիլմի ցուցադրութիւնից յետոյ, հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իրանի ծովուժի հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին :Նա իր ելոյթի ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Սրբազան պաշտպանութեան տարիներին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների  նահատակների սխրագործութիւններին ,որոնք նւիրաբերեցին իրենց ամենաթանկը՝ կեանքը յանուն Իրանի անկախութեան ու բարգաւաճման:Օրւայ ելոյթները եզրափակեց Իրանի սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարար  Ահմադ Դոնիա Մալին,կարեւորութեամբ անդրաադառնալով նման միջոցառումներին ,որոնց նպատակն է գնահատել նահատակների յիշատակը : Նա անդրադարձաւ օրեր առաջ «Արարատ»մարզաւանում Համահայկական խաղերի բացմանը  իր մասնակցութեանը եւ գնահատանքով անդրադարձաւ նահատակներին:Նա նաեւ վշտակցեց օրերս Թաբասում տեղի ունեցած հանքի միջադէպի աէդիւնքում եւ զոհւած հանքափորերի ընտանիքներին:

Վերջում գնահատագրեր յանձնւեցին նահատակների ընտանիքներին,նախարարի,ծովուժի հրամանատարի, Իրանի Իսլ . խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանհայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի եւ ներկայ այլ կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորների,Հ.Մ.Ա.Կ-ի  կենտրոնական վարչութեան  նախագահ Սոֆի Ջաղարբէգեանի եւ այլ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների ձեռամբ:

Related Articles

Back to top button