ՀամայնքՆոր Ջուղա

ՀՀ վերանկախացման 35-ամեակի առթիւ Հանրապետական մաղթանք Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում

Կիրակի՝ սեպտեմբերի 20-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում, Կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք եւ եռագոյն դրօշի օրհնութեան կարգը՝ ՀՀ վերանկախացման 35-ամեակի առթիւ։

Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանն օրւայ առթիւ իր խօսքում շնորհաւորելով Սեպտեմբեր 21-ի առթիւ՝ ընդգծեց, թէ անկախութեան պահպանումը առաւել կարեւոր եւ դժւար է դրա ձեռքբերումից եւ նշեց, որ պատմութեան ընթացքում հայ ժողովուրդն իր միասնական կամքով կարողացել է յաղթահարել բազմապիսի դժւարութիւններ ու խոչընդոտներ։ Նա աղօթեց առ բարձրեալն Աստւած, որ ինչքան շուտ հայրենիքի գիրկ վերադարձնի Բաքւի բանտերում ապօրինի ազատազրկւած հայ գերիներին, Հայաստանի ղեկավարութեանը իմաստութիւն շնորհի՝ հայ ժողովրդի իղձերի իրականացման ուղղութեամբ քայլ վերցնելու համար եւ խաղաղութեան լոյսի ներքոյ պահի ու պահպանի հայոց աշխարհը։

Օրւայ պատարգիչն էր Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը։ Պատարագին ներկայ էին ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչներն ու ժողովուրդ։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button