Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Պօղոսեան. «Նիկոլը մի ողջ հասարակութիւն փորձում է ներքաշել իր հակապետական եւ հակաազգային թէզերի մէջ»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը գրում է.

«Նիկոլին իրականում ոչինչ պէտք չէ համոզել կամ ապացուցել։

Նա մի ողջ հասարակութիւն փորձում է ներքաշել իր հակապետական եւ հակաազգային թէզերի մէջ։ Նիկոլին ընդամէնը պէտք է խորհուրդ տալ (թէպէտ ինքն իրեն աստւած համարող մարդուն ի՞նչ խորհուրդ), թող խօսի Իսրայելի նախկին ղեկավար Շիմոն Պերեսի հետ։ Թող պատմի Շիմոն Պերեսին, թէ ինչպէս երկիրը կործանեց ու մեղքը բարդեց բոլորի վրայ (ցանկացած ոք, ով հաւակնում է իշխանութեան, այդ պահից նա պատասխանատու է ներկայի, անցեալի ու ապագայի համար), եւ թող հարցնի, թէ ինչ կանէր Շիմոն Պերեսը կամ որ աւելի ճիշտ է` ի՞նչ արեց Շիմոն Պերեսը, երբ Իսրայէլը ենթարկւում էր յարձակման բոլոր կողմերից, երբ երկրում չկար ոչ բնական հարստութիւն, ո’չ գիւղատնտեսութիւն, ո’չ էլ անգամ պատրաստի մասնագէտներ։

Ես որ արդէն շատ վաղուց ոչինչ համոզելու, ապացուցելու չունեմ ոչ Նիկոլին եւ ո’չ էլ իր հպատակներին»։

Related Articles

Back to top button