Հայաստան - ԱրցախՔաղաքական

14 փաստեր՝ Նիկոլի ոտքից գլուխ կեղտոտ, անլւայ ստերի դէմ

«ԱԼԻՔ» – Նիկոլի այսօրւայ գրառումը մինչ իր կողմից իշխանութեան զաւթումն Արցախեան բանակցութիւնների բովանդակութեան մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլւայ սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։

1- Մադրիդեան կոչւող սկզբունքները (2007 թ. նոյեմբեր) իրենց մէջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն եւ ազգերի ինքնորոշման իրաւունք: Այսինքն՝ 2007-ի փաստաթղթի մէջ գրւած եւ միջազգային միջնորդական խմբի կողմից արձանագրւած սկզբունք է՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրաւունք:

2- «Մայնդորֆեան հռչակագիրը», որը ստորագրւել է 2008-ին՝ Սերժ Սարգսեանի, Իլհամ Ալիեւի եւ Մեդւեդեւի կողմից, Ադրբեջանը համաձայնեց, որ «Մադրիդեան սկզբունքները» հիմք են հանդիսանալու այս կոնֆլիկտի կարգաւորման համար:

3- 2009-2013 թթ.Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները 5 անգամ ընդունել են համատեղ յայտարարութիւն, որոնցով բացայայտել են Արցախեան հակամարտութեան կարգաւորման հիմնական սկզբունքները եւ տարրերը: Դրանք հիմնւած են եղել 2007 թ.-ի «Մադրիդեան սկզբունքների» վրայ, բայց առաւել բանակցւած, առաւել պրոհայկական ձեւակերպումներ պարունակող:

4- 2011 թ. յունիսին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակւայ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի կողմից առաջարկւած փաստաթուղթը, որը մերժեց Իլհամ Ալիեւը, ապացոյց է, ապտակ է Նիկոլի ստին, թէ ի սկզբանէ Հայաստանն Արցախը տւել էր Ադրբեջանին:

5- 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահը հրապարակայնօրէն յայտարարում է, որ աշխարհը ստիպում է իրեն ճանաչել Արցախի անկախութիւնը: Այս պնդումը նա անում է նաեւ որոշ ժամանակ անց։

6- 2017-ի նոյեմբերին Հայաստանն ու Եւրամիութիւնը ստորագրում են Համապարփակ եւ ընդլայնւած գործընկերութեան համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառւած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ որպէս Արցախի խնդրի կարգաւորման սկզբունքներից մէկը:

7- 2019-ին Նիկոլ Փաշինեանն ընդունում է Արայիկ Յարութիւնեանի կուսակցութեան պատւիրակութեանը եւ խոստովանում, որ Պուտինը, Լուկաշենկօն, Նազարբաեւն իրեն ասում են՝ Ալիեւը շատ լաւ հասկանում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու:

8- 2020-ի յունւարին Կապանում Նիկոլ Փաշինեանն ինքն է կարդում Սերժ Սարգսեանի թողած ժառանգութիւնը, այն է՝ Արցախը պէտք է ունենար ոչինչով չսահմանափակւած, պարտադիր ուժ ունեցող հանրաքւէի հնարաւորութիւն՝ միջանկեալ կարգավիճակով:

9- Անգամ պատերազմից յետոյ 2020-ի ձմռանը ՌԴ ԱԳՆ-ն ռուս նախկին համանախագահ Իգոր Պոպովի շուրթերով ներկայացնում է արցախեան հիմնախնդրի բանակցային գործընթացի բովանդակութիւնը՝ Արցախի միջանկեալ կարգավիճակ, վերջնական կարգավիճակ, հանրաքւէ, եւ այլն: Սա մինչ այն պահը, երբ 2018-ին տեղի ունեցաւ իշխանափոխութիւնը:

10- Ֆրանսիայի Սենատը 2020-ի նոյեմբերին, պատերազմից յետոյ, ընդունել է բանաձեւ՝ կոչով դիմելով Ֆրանսիայի կառավարութեանը՝ ճանաչել Արցախի անկախութիւնը:

11- 2020-ի նոյեմբերին ԵՄ ԱԳ նախարար Բորէլը ԵՄ պաշտօնական տեսակէտն է յայտնում՝ ԼՂ խնդիրը կարգաւորւած չէ, եւ Արցախի կարգավիճակի հարցը պէտք է լինի բանակցութիւնների փաթեթում:

12- Մինչ 2021-ի ապրիլի խայտառակ խորհրդարանական ընտրութիւնները, ՄԽ համանախագահ երկրները պաշտօնական տեսակէտներում յայտնում էին, որ Արցախեան խնդիրը կարգաւորւած չի, չունի ռազմական լուծում եւ պէտք է կարգաւորւի կողմերին յայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրայ:

13- 2022-ի մայիսի 19-ին ԱՄՆ դեսպանը Հայաստանում (անգամ պատերազմից եւ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ), տրւած հարցազրոյցում յայտնել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է ԼՂ բնակչութեան իրաւունքը՝ որոշելու սեփական ապագան:

14- Տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականութեան կոնցեպցիայում, որը ՌԴ արտաքին քաղաքականութեան բարձրագոյն իրաւական փաստաթուղթ է, ԼՂ հակամարտութեան կարգաւորման հետ կապւած դրոյթներում (մինչեւ 2023 թւականը) յղում էր արւում 5 համատեղ յայտարարութիւններով ամրագրւած կոնֆլիկտի կարգաւորման սկզբունքներին, այդ թւում՝ ինքնորոշման սկզբունքի վրայ։

Ի մի բերելով այս վերլուծութիւնը՝ փաստենք. «Սերժի ժառանգութեամբ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն արտայայտւած էր եւ ճանաչւած միջազգային հանրութեան կողմից։

ԱՐՄԷՆ ԱՇՈՏԵԱՆ ՀՀԿ փոխնախագահ «Ձորաղբիւր» ՏԿՀ 23.12.2024 թ.

Related Articles

Back to top button