ԻրանՄիջազգայինՔաղաքական
Քիրբի. «ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում հրաժարւել Իսրայէլի վրայ հնարաւոր յարձակումից»
«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն Իրանին կոչ է անում հրաժարւել Իսրայէլի վրայ հնարաւոր յարձակումից եւ հաւատարիմ է մնում իսրայէլական տարածքի պաշտպանութեանը նման յարձակման դէպքում։
Այս մասին երեքշաբթի յայտարարել է Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան խորհրդի ռազմավարական հաղորդակցութիւնների համակարգող Ջոն Քիրբին:
«Իրանին ուղղւած մեր ուղերձն անփոփոխ է եւ այդպէս էլ կը մնայ։ Մենք կոչ ենք անում չանել դա։ Լարւածութիւնը մեծացնելու պատճառ չկայ։ Տարածաշրջանային պատերազմ սկսելու որեւէ պատճառ չկայ։
Եւ երկրորդ՝ մենք մտադիր ենք պատրաստւել Իսրայէլի պաշտպանութեանը, եթէ դա անհրաժեշտ լինի»,- յայտարարել է Քիրբին։
«Մենք կարծում ենք, որ նրանք պատրաստ են յարձակւել, եթէ ցանկանան, այդ իսկ պատճառով մենք ամրապնդել ենք մեր դիրքերը տարածաշրջանում»,- յաւելել է Սպիտակ տան խորհրդականը: