Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վաղարշապատում «Յաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների եւ անդամների տներում խուզարկութիւններ են տեղի ունեցել

«ԱԼԻՔ» – Վաղարշապատի աւագանու ընտրութիւններում երկրորդ տեղը գրաւած «Յաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների եւ անդամների տներում խուզարկութիւններ է տեղի ունեցել: Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրեանը։

Դաշինքի մամուլի խօսնակ Հրանտ Աւետիսեանն էլ «Sputnik Արմենիա»-ին յայտնել է, որ խուզարկութիւններ են տեղի ունեցել դաշինքի 3 անդամների տներում:

Նա նշել է, որ դաշինքի համայնքապետի թեկնածու Սեւակ Խաչատրեանի տանը խուզարկութիւն տեղի չի ունեցել։

Նշենք, որ աւելի ուշ, լրագրող Լիա Սարգսեանը տեղեկացրել է, որ «Յաղթանակ» դաշինքի անդամների եւ կողմնակիցների տներում կատարւած խուզարկութիւններից յետոյ 10 անձ ձերբակալւել է։  

Ըստ նրա՝ մի շարք անձանց գաղտնալսել են, եւ մեղադրանքի հիմքում դրել այնպիսի խօսակցութիւններ, որոնք կենցաղային բնոյթի են եւ կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:

Related Articles

Back to top button