Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Մարտիրոսեան. «Փաշինեանն ԱթաԷրմենի է ուզում դառնալ՝ Աթաթուրքի օրինակով. ուզում է իշխել մինչեւ 2050 թիւ»

«Նիկոլ Փաշինեանը ցանկանում է ամէն գնով մի թուղթ ստանալ Ալիեւից՝ վրան գրւած՝ Խաղաղութիւն, որպէսզի սպասւող ընտրութիւններին կարողանայ այդ թուղթը վաճառել հայ հասարակութեան վրայ՝ ձայներ ստանալու նպատակով։ Նիկոլ Փաշինեանը ցանկանում է մինչեւ 2050 թւականն իշխել եւ դառնալ ԱթաԷրմենի՝ Աթաթուրքի օրինակով՝ իր հռչակած նոր Հայաստանում»:

168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում, խօսելով Նիկոլ Փաշինեանի վարած քաղաքականութեան իրական նպատակների մասին, նման տեսակէտ է յայտնել բանակցային գործի մասնագէտ Արթուր Մարտիրոսեանը։

«Փաշինեանը, մէկ տարի է՝ խօսում է «Խաղաղութեան պայմանագրի» շատ մօտ լինելու մասին, սակայն հիմա յայտնւել է փակուղում։ Փակուղով պայմանաւորւած՝ ստիպւած ասում է, թէ այդ պայմանագրի 3 կէտն է, որ չի յաջողւում համաձայնեցնել, եւ առաջարկում է ստորագրել այդ թուղթը՝ առանց այդ 3 յօդւածների։ Փաշինեանի առաջարկածը բանակցութիւններում մեթոդաբանական լուրջ սխալ է։ Բազմաթիւ բանակցութիւնների եմ մասնակցել, նման հարցերը մինչեւ բանակցային սեղանին նստելն են կարգաւորւում, եթէ կան առանձնացւող յօդւածներ, դրանք նախապէս են առանձնացւում, ոչ թէ բանակցութիւնների կէսից։ Փաշինեանի առաջարկած տարբերակը բանակցային լուրջ սխալ է»,- ասել է բանակցային գործի մասնագէտը՝ շեշտելով՝ այժմ բանակցային գործընթացը փակուղում է հէնց նման մեթոդաբանական սխալների պատճառով, որովհետեւ սկզբում դրւել է մի օրակարգ, առանց նայելու եւ մտածելու այդ օրակարգի կէտերի շուրջ՝ մտել են բանակցութեան մէջ, եւ ընթացքում, յայտնւելով փակուղային վիճակում, հիմա առաջարկում են կիսատ համաձայնեցւած թուղթ ստորագրել։

«Յաջորդ խնդիրը նրանում է, որ Ալիեւը տեսնում է՝ այդ պայմանագիր կոչւածը միայն Փաշինեանին է պէտք, իրեն պէտք չէ, իսկ դա նշանակում է, որ եթէ Փաշինեանին այդքան շատ է պէտք, ուրեմն՝ պայմանագրի կնքման գինը բարձրանում է. Ալիեւն ասում է՝ սա էլ տուր։

Միաժամանակ նշեմ, որ այս բանակցային գործընթաց ասւածում մի շատ նուրբ կէտ եւս կայ՝ ամէն ինչով հանդերձ՝ Ալիեւն ուզում է, որ Փաշինեանը մնայ, որովհետեւ իր եւ Էրդողանի համար Փաշինեանը չտեսնւած առաջնորդ է Հայաստանի համար»,- նշել է Արթուր Մարտիրոսեանը։

Related Articles

Back to top button