ՄիջազգայինՔաղաքական

Կոպիրկին. «ՌԴ-ն աջակցում է խաղաղութեանն ուղղւած ջանքերին, բայց սպասում է «Թրամփի ուղու» դետալացմանը»

«ԱԼԻՔ» – ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգէյ Կոպիրկինը հարցազրոյց է տւել «Սիւնեաց Երկիր» թերթին, որտեղ խօսել է ռուս-հայկական յարաբերութիւնների եւ Հարաւային Կովկասում ստեղծւած իրավիճակի մասին:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականութեան անփոփոխ հիմնական առաջնահերթութիւններից մէկը Հարաւային Կովկասում խաղաղութեան եւ կայունութեան ամրապնդումն է: Մենք, բնականաբար, աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած ցանկացած ջանքերի։ Ինչ վերաբերում է այսպէս կոչւած «Թրամփի ուղուն», ապա Ռուսաստանի դիրքորոշումը կը ձեւակերպւի այն բանից յետոյ, երբ մենք մանրամասն պատկերացում ունենանք, թէ ինչպէս է իրականացւելու այս տրանսպորտային նախագիծը»,- հարցազրոյցում յայտարարել է ՌԴ դեսպանը։

Նա յաւելել է՝ այդ գործընթացի շուրջ համապատասխան աշխատանքը նոր է սկսւում։

Related Articles

Back to top button