ՄիջազգայինՔաղաքական
Նեթանիահուն աջակցել է Թրամփի ծրագրին եւ սպառնացել ՀԱՄԱՍ-ին

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն աջակցել է Գազայում հակամարտութիւնը դադարեցնելու Թրամփի ծրագրին, հաղորդում է Tert.am-ը:
«Մենք կարեւոր քայլ ենք ձեռնարկել Գազայում պատերազմը դադարեցնելու եւ Մերձաւոր Արեւելքում խաղաղութիւն հաստատելու համար։ Եթէ ՀԱՄԱՍ-ը մերժի ձեր ծրագիրը, Իսրայէլն ինքը կաւարտի աշխատանքը։ Սա կարող է արւել հեշտ կամ դժւար ճանապարհով։ Մենք նախընտրում ենք հեշտ ճանապարհը։ Բայց այս դէպքում էլ աշխատանքը կաւարտւի»,- ասել է Նեթանիահուն։
Նա յաւելել է, որ Պաղեստինը չի մասնակցի Գազայի վերափոխմանը։