Հայ ԴատՍփիւռքՔաղաքական

ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը ողջունում է Ադրբեջանի մարդու իրաւունքների ոտնահարումների վերաբերեալ Կապիտոլիում Հիլլի լսումները

«ԱԼԻՔ» – Թոմ Լանտոսի Մարդու իրաւունքների յանձնաժողովը, համանախագահներ Քրիս Սմիթի եւ Ջէյմզ ՄաքԳովերի համանախագահութեամբ, սեպտեմբերի 19-ին կանցկացնեն լսումներ՝ Ադրբեջանում մարդու իրաւունքների խախտումների վերաբերեալ: Լսումներին աջակցում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

Լսումների ծանուցման մէջ ընդգծւում է. «Ադրբեջանի կառավարութիւնն ունի մարդու իրաւունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի աւտորիտար ռեժիմում իշխանութիւնը շարունակում է կենտրոնացւած լինել Իլհամ Ալիեւի, ով նախագահ է 2003 թւականից ի վեր, եւ նրա մեծ ընտանիքի ձեռքում»։

Հարակից հարցերի թւում են, ռազմագերիների եւ քաղբանտարկեալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ հայերի վերադարձի իրաւունքը Լեռնային Ղարաբաղ։

«Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջէյմզ ՄակԳովերնի առաջնորդութիւնը՝ Ալիեւին պատասխանատւութեան ենթարկելու, Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու եւ Արցախի հայերի վերադարձի ապահով եւ կայուն ուղի գծելու հարցում՝ համաշխարհային մանդատի եւ միջազգային պաշտպանութեան ներքոյ», – ասել է ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ յաւելելով. «Բարեբախտաբար, Կոնգրեսի անդամները երկկուսակցական հիմունքներով ակտիւանում են՝ դիմակայելու անցեալ երկու վարչակազմերի ձախողումներին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանութիւն իրականացնելու եւ Արցախը լքելու հարցում»:

Նիստին յայտարարւած երեք վկաներն են Արցախի Հանրապետութեան Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանը, միջազգային իրաւաբան, Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի անդամ Գառնիկ Քըրքոնեանը, Crude Accountability-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրէն Քէյթ Ուոթերսը։

Լսումները ուղիղ հեռարձակւելու են Թոմ Լանտոս Մարդու իրաւունքների յանձնաժողովի կայքում եւ ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի սոցիալական լրատւամիջոցների ալիքներով:

Related Articles

Back to top button