Արա Պօղոսեան. «Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թոյլին հարւածում»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը գրում է.
«Թուրքիայից սովորէք դիւանագիտութիւն։
Օմանում կայացած ԱՄՆ-Իրան միջնորդաւորւած բանակցութիւններից յետոյ, որոնք յոյս են տալիս, որ ԱՄՆ-Իրան բախում կարող է չլինել, Թուրքիան միանգամից կը սկսի համագործակցային քաղաքականութիւն Իրանի հետ։ Արդէն իսկ յայտնի է, որ առաջիկայում Էրդողանը պատրաստւում է այցելել Թեհրան։
Իսկ այն ընթացքում, երբ պայթունավտանգ էին համարւում Իրան-ԱՄՆ յարաբերութիւնները, Թուրքիան աստիճանաբար դիրքաւորւում էր հակաիրանական ճակատում, օգտագործելով նաեւ Ադրբեջանի գործօնը, որը ունի կոնֆրոնտացիոն յարաբերութիւններ Իրանի (բնականաբար Իսրայէլի պատւէրով) հետ։
Նոյնն է Թուրքիայի քաղաքականութիւնը Ռուսաստանի պարագայում, նոյնն է մնացած դէպքերում։ Ուժեղի հետ Թուրքիան միշտ համագործակցում է, իսկ թոյլին հարւածում։ Ընդորում բացարձակ կարեւոր չէ, այդ թոյլը իր նախկին բարեկամն է, թէ՞ ասենք Յունաստանը կամ Հայաստանը։
Սովորէ՛ք, տիկնայք եւ պարոնայք, բայց ո՛չ երբեք նրանցից, ովքեր ամբողջ կեանքում ձախողակ լինելով հիմա յաւակնում են կրթել… կրթութեան հետ բացարձակ աղերս չունեցող մարդիկ ուզում են կրթել:
Խելքի՜ աշեցէք»: