Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Մեկնարկել է Ֆրանսիայի Եւրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնէի այցը Հայաստան

«ԱԼԻՔ» – Մեկնարկել է Ֆրանսիայի Եւրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնէի այցը Հայաստան։ Այս մասին յայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ֆրանսիայի Եւրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնէն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարոյր Յովհաննիսեանի ուղեկցութեամբ այցելել է Հայոց Ցեղասպանության յուշահամալիր:
Նախարար Սեժուրնէն ծաղկեպսակ է զետեղել յուշահամալիրի մօտ եւ յարգանքի տուրք մատուցել Ցեղասպանութեան զոհերի յիշատակին: