ԻրանՄիջազգայինՔաղաքական
Սաուդեան Արաբիայի ԱԳՆ. «Պէտք է խուսափել Իսրայէլի եւ Իրանի միջեւ պատերազմից»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի եւ Իրանի միջեւ պատերազմից պէտք է խուսափել: Այս մասին ըստ Reuters-ի՝ Դաւոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում յայտարարել է Սաուդեան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆէյսալ բին Ֆարհան ալ Սաուդը:
Նա նշել է, որ չի տեսնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նպաստել նման հակամարտութեան ռիսկին։
Ալ Սաուդը նաեւ ասել է, որ այս շաբաթւայ վերջին կայցելի Լիբանան, որն առաջին նման ուղեւորութիւնն է աւելի քան մէկ տասնամեակի ընթացքում: