Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ֆիկտիւ փաստաթղթերի վրայ հիմնւած անվտանգութիւնը թանկ է նստելու մեզ վրայ

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամի իր ալիքում գրում է.

«Հատւած ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոյի ելոյթից, որով նա հանդէս է եկել Գերմանիայում՝ Միւնխէնի անվտանգութեան համաժողովում փետրւարի 14-ին։ Կարծում եմ՝ արժէ յիշել այն նաեւ մեզ՝ յատկապէս «թուրքերի առեւտուր կանենք, էլ կռիւ չի լինի, խաղաղ կապրենք» աղէտալի քարոզի համատեքստում, որը հիմնւած է ժամանակավրէպ ու անիրատեսական լիբերալ քարոզի վրայ։

Ահա այդ հատւածը իմ թարգմանութեամբ. «…Այդ տխրահռչակ պատը (Բեռլինի պատը – Վ.Գ.), որը բաժանել էր այս ազգը երկու մասի, փլուզւեց ու դրա հետ միասին չարիքի կայսրութիւնը, եւ Արեւելքն ու Արեւմուտքը նորից դարձան մէկ։ Սակայն այս նւաճման ոգեւորութիւնը տարաւ մեզ դէպի վտանգաւոր մոլորութիւն. մոլորութիւն, թէ մենք հասել ենք «պատմութեան վերջին», որ ամէն ազգ հիմա կը դառնայ լիբերալ ժողովրդավարութիւն, որ միայն առեւտրի շնորհիւ ձեւաւորւած կապերը կը փոխարինեն պետականութիւնները, որ կանոնների վրայ հիմնւած աշխարհակարգը (չարչկրկւած տերմին) այժմ կը փոխարինի ազգային շահը, եւ որ մենք արդէն կապրենք առանց սահմանների աշխարհում, որտեղ ամէն մարդ աշխարհի քաղաքացի է։ Սա հիմար գաղափար էր, որը անտեսում էր թէ՛ մարդկային բնոյթը, թէ՛ մարդկային պատմութեան 5000 եւ աւելի արձանագրւած տարիների դասերը։ Եւ այդ մոլորութիւնը շատ թանկ արժեցաւ մեզ համար։

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բացառապէս առեւտրի ու ինչ-որ ֆիկտիւ փաստաթղթերի վրայ հիմնւած անվտանգութեան համակարգը շատ թանկ է նստելու նաեւ մեզ վրայ»:

Related Articles

Back to top button