Քաղաքագէտ. «Այս պրոցեսը կարող է կասեցւել մէկ տարբերակով՝ եթէ Նիկոլ Փաշինեանը հեռացւի իշխանութիւնից»

Քաղաքագէտ Յակոբ Բադալեանը գրում է.
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի դէմ քրէական հետապնդումը ցաւօք սրտի որեւէ կերպ զարմանալի չէ: Չգիտեմ, կա՞յ արդեօք որեւէ մէկի համար կրկնելու կամ բացատրելու կարիք, որ այն, ինչ տեղի է ունենում մեր եկեղեցու դէմ, ամենեւին լոկ ներքին քաղաքական չէ, այն աշխարհաքաղաքական է:
Ես ձեզ մատնանշել եմ, որ ԱՄՆ փոխնախագահի այցից յետոյ Նիկոլ Փաշինեանը ձեռնմուխ եղաւ իրաւապահ լծակների քաղաքական կիրառման կոշտ քայլերի նոր ալիքի, որի «գագաթը» փաստօրէն Կաթողիկոսի դէմ քրգործն է:
Կա՞յ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թւում է, թէ Գարեգին Երկրորդն է: Իրականում թիրախում Հայ Առաքելական Եկեղեցի համաշխարհային երեւոյթն է ու դրա սեղմումը «իրական Հայաստանի» 29743 քառ. կմ շրջանակում: Նաեւ սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինեանն ամէն կերպ փորձում է խափանել Աւստրիայում հրաւիրւած Եպիսկոպոսաց ժողովը:
Միւս կողմից, նա փորձում է ստեղծել տպաւորութիւն, որ այդ ժողովը Գարեգին Երկրորդի համար Հայաստանից «փախչելու» առիթ էր՝ եկեղեցու գանձարանի հետ մէկտեղ: Պարզ է չէ՞, որ դա նախատեսւած է լոկ քարոզչական պարզունակ ուղեղների համար: Բայց Փաշինեանի համար դա էլ կարեւոր է:
Այդ պրոցեսը կարող է կասեցւել մի տարբերակով՝ եթէ Նիկոլ Փաշինեանը հեռացւի իշխանութիւնից: Դա կը լինի ինչ որ հրապարակային շարժմամբ, թէ ընտրական պրոցեսով, սա ընդդիմադիր ուժերի քննարկելիք կամ որոշելիք հարցն է, բայց եկեղեցու դէմ պրոցեսը «երաշխաւորւած» է Նիկոլ Փաշինեանի իշխանութեամբ, որովհետեւ այդ իշխանութիւնը «երաշխաւորւած» է եկեղեցու դէմ պրոցեսով, այդ թւում արտաքին ընկալւածութեան առումով»:
Այս մասին հաղորդել է YerevanToday-ը:


