ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը՝ Մակրոնին. «Իրանն իր շահերի եւ անվտանգութեան ոտնահարման դէպքում երբեք չի լռի»

«ԱԼԻՔ» – «Իրանն իր հիմնական սկզբունքներից է համարում պատերազմից խուսափելը եւ համաշխարհային խաղաղութեան ու անվտանգութեան հաստատումը, սակայն երբեք չի լռի իր շահերի եւ անվտանգութեան ոտնահարման դէպքում»: Այս մասին երէկ՝ օգոստոսի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ հեռախօսազրոյցի ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզշքիանը:

«Իրանը, միջազգային պայմանագրերի եւ օրէնքների շրջանակներում, երբեք չի լռի իր շահերի եւ անվտանգութեան ոտնահարման առջեւ։ Սիոնիստական ռեժիմը Գազայի ժողովրդի դէմ իր յանցաւոր եւ ահաբեկչական գործողութիւններով, ինչպէս նաեւ պաշտօնապէս Իրանի հիւրի՝ Իսմայիլ Հանիէի սպանութեամբ, ձգտում է տարածաշրջանում հրդեհ բռնկել»,- ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն եւ արեւմտեան երկրները դատապարտելու փոխարէն աջակցում են Իսրայէլին յանցագործութիւնների, ցեղասպանութիւնների եւ ահաբեկչութիւնների իրականացման գործում։

«Եթէ ԱՄՆ-ն եւ արեւմտեան երկրները իսկապէս ցանկանում են կանխել պատերազմն ու անկայութիւնը տարածաշրջանում, նրանք պէտք է ստիպեն այս ռեժիմին դադարեցնել ցեղասպանութիւնն ու յարձակումները Գազայի վրայ եւ ընդունեն հրադադարը»,- ասել է Փեզեշքիանը:

Related Articles

Back to top button