ՄիջազգայինՔաղաքական

Զախարովա. «Միջազգային օլիմպիական կոմիտէն ոտնահարել է օլիմպիական շարժման «սպորտը քաղաքականութիւնից դուրս» հիմնարար սկզբունքը»

«ԱԼԻՔ» – Միջազգային օլիմպիական կոմիտէն (ՄՕԿ) ոտնահարել է օլիմպիական շարժման «սպորտը քաղաքականութիւնից դուրս» հիմնարար սկզբունքը՝ Արեւմուտքի ռուսաֆոբ քաղաքականութեանը յարմարւելու համար, յայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրատւամիջոցների հարցին՝ ՄՕԿ-ի կողմից Իտալիայում կայանալիք 2026 թւականի ձմեռային օլիմպիական խաղերի համար ռուս լրագրողներին հաւատարմագրումից զրկելու վերաբերեալ, հաղորդում է Tert.am-ը:

«Սա առաջին դէպքը չէ, երբ ռուս լրագրողները բախւում են նման սահմանափակումների՝ համաշխարհային մարզական միջոցառումները լուսաբանելիս, ինչպիսիք են Օլիմպիական խաղերը։ Սա այս կազմակերպութեան մեղքով է», – նշել է Զախարովան։

Նա յայտնել է, որ մինչ ՄՕԿ-ը նախկինում ընդունող երկրի դիրքորոշմանը վերաբերում էր անյարմարութեամբ եւ ձեւական ամաչկոտութեամբ, այժմ այն գոյութիւն չունեցող պատճառներ է յօրինում Ռուսաստանից թղթակիցների համար մրցոյթին մուտքը սահմանափակելու համար։

Related Articles

Back to top button