ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը Պուտինի միջուկային սահմանափակումների առաջարկը «լաւ գաղափար» է համարել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը յայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ կամաւոր կերպով պահպանել ռազմավարական միջուկային զինատեսակների տեղակայման սահմանափակումները, «լաւ գաղափար է թւում»: Յայտնում է Reuters-ը։

Անցեալ ամիս Պուտինը առաջարկել էր կամաւոր կերպով պահպանել աշխարհի երկու խոշորագոյն միջուկային զինանոցների չափի սահմանափակումները, որոնք սահմանւել էին 2010 թւականի նոր ՍՆՎ համաձայնագրում, որի ժամկէտը լրանում է փետրւարին, եթէ ԱՄՆ-ը նոյն կերպ վարւի։

«Ինձ թւում է՝ դա լաւ գաղափար է»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տունը լքելիս, երբ իրեն հարցրել են Պուտինի առաջարկի մասին։

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում՝ Վասիլի Նեբենզեան, անցեալ շաբաթ յայտարարել էր, որ Մոսկւան դեռ սպասում է Թրամփի պատասխանին Պուտինի առաջարկին՝ կամաւոր կերպով պահպանել ռազմավարական միջուկային զինատեսակների տեղակայման սահմանափակումները՝ սպառազինութիւնների վերահսկման հիմնական պայմանագրի ժամկէտի լրանալուց յետոյ։

Related Articles

Back to top button