ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը հարւածել է Դամասկոսին

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 16-ին, Իսրայէլը հարւածել է Սիրիայի մայաքաղաք Դամասկոսում Պաշտպանութեան նախարարութեան գլխաւոր շտաբի շէնքին եւ նախագահական նստավայրին։ Այս մասին յայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Իսրայէլի հարւածների հետեւանքով աւիրւել են ինչպէս նախագահի նստավայրը, այնպէս էլ Գլխաւոր շտաբի շէնքը։ Սիրիայի առողջապահութեան նախարարութիւնը յայտնել է, որ Դամասկոսի վրայ Իսրայէլի կողմից հասցւած աւիահարւածների հետեւանքով կան զոհեր եւ վիրաւորներ:

Յարձակումը կատարւել է Սիրիայի հարաւում իրավիճակի սրման լոյսի ներքոյ. այնտեղ բախումներ են տեղի ունենում տեղացի փոքրամասնութեան՝ դրուզների մասնակցութեամբ, որոնց պաշտպանում է Իսրայէլը։

Իսրայէլի պաշտպանութեան նախարար Իսրայէլ Կացը յայտարարել է, որ երկիրը դրուզներին միայնակ չի թողնի: Նա Սիրիային սպառնացել է նոր հարւածներով, եթէ սիրիական զօրքերը յետ չքաշւեն հարաւում գտնւող ալ Սուվէյդա նահանգից:

«Սիրիական ռեժիմը պէտք է ալ Սուվէյդաում ապրող դրուզներին հանգիստ թողնի եւ յետ քաշի իր ուժերը։ Ինչպէս մենք յստակ յայտարարել եւ նախազգուշացրել ենք՝ Իսրայէլը չի լքի դրուզներին Սիրիայում եւ կիրականացնի ապառազմականացման քաղաքականութիւն, որի մասին որոշումը մենք աւելի վաղ ենք կայացրել»,- յայտարարել է Կացը։

Related Articles

Back to top button