ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը՝ ուկրաիանական hակամարտութեան կարգաւորման մասին. «Ես կարծում էի, որ շատ լաւ յարաբերութիւններ ունեմ Պուտինի հետ, մտածում էի՝ հեշտ կը լինի»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում պատերազմը անւանել է «արիւնալի կոտորած», որի ընթացքում միայն հոկտեմբերին սպանւել է 25 հազար ուկրաինացի եւ ռուս: Հաղորդում է Tert.am-ը:

«Վերջին մէկ ամսւայ ընթացքում երկու կողմերից էլ սպանւել է 25 հազար զինւոր, մօտաւորապէս հաւասարաչափ»,- ասել է ԱՄՆ նախագահը GB News-ին տւած հարցազրոյցում։

Նա խոստովանել է, որ յոյս է ունեցել աւելի արագ կարգաւորման եւ համաձայնել է լրագրողի այն դիտարկման հետ, որ շարունակւող մարտերը նեարդայնացնող են։

Ըստ Թրամփի. «Ես կարծում էի, որ շատ լաւ յարաբերութիւններ ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ես կարծում էի, որ դա հեշտ կը լինի»։

Միեւնոյն ժամանակ, Թրամփը վստահութիւն է յայտնել, որ Ուկրաինայում մարտերը շուտով կաւարտւեն։

«Դա կը լուծւի։ Յուսով եմ՝ շուտով»,- ասել է Թրամփը։

Թրամփը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում մի քանի երկրների, այդ թւում՝ Հնդկաստանի վրայ՝ ռուսական նաւթի գնումները կրճատելու համար։

Յիշենք, որ նոյեմբերի սկզբին նա չէր բացառել որ կը կարողանայ կարգաւորման հասնել «մի քանի ամսւայ ընթացքում»։

Related Articles

Back to top button