Մեդւեդեւը չի բացառել ՆԱՏՕ-ի բազաներին հարւածելու հնարաւորութիւնը
«ԱԼԻՔ» – ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը, խօսելով ՆԱՏՕ-ի ռազմաբազաներին հարւածելու հնարաւորութեան մասին, յայտարարել է, որ էսկալացիայի դէպքում ոչ մի սցենար չի կարելի բացառել: Հաղորդում են ռուսաստանեան ԶԼՄ-ները:
«Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական օբիեկտներին, ցանկացած պետութեան բազաներին…ներկայ պահին, եթէ հակամարտութիւնը զարգանայ էսկալացիոն սցենարով, ոչինչ բացառել պէտք չէ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ պետութիւնները, ըստ էութեան, լիովին միացել են այդ հակամարտութեանը»,- յայտարարել Է Մեդւեդեւը Al Arabiya հեռուստաալիքին տւած հարցազրոյցում՝ խօսելով այն մասին, թէ հնարաւոր են արդեօք հարւածներ Ռումինիայի եւ Լեհաստանի տարածքում ռազմական հանգոյցներին Ուկրաինայի կողմից նոր հարւածների դէպքում:
«Ցաւօք, ոչ մի սցենար չեմ կարող բացառել, նոյնիսկ ամենաբարդն ու տխուրը, թէեւ մենք չէինք ցանկանայ դա»,- ընդգծել է Անվտանգութեան խորհրդի փոխնախագահը: