Հայաստան - ԱրցախՔաղաքական

Աստղաբանից մինչեւ Արծրուն Յովհաննիսեան. ովքեր էին Յովհաննավանքում կարգալոյծ քահանայի մատուցած կեղծ պատարագի մասնակիցները

«ԱԼԻՔ» – Արագածոտնի մարզի Օհանաւան գիւղի Յովհաննավանք եկեղեցում կարգալոյծ հռչակւած նախկին քահանայի՝ Ստեփան Ասատրեանի մատուցած կեղծ պատարագին բացի ՔՊ-ական պաշտօնեաներից եւ իրաւապահներից՝ համազգեստով եւ առանց համազգեստի ոստիկաններ, ՊՊԾ աշխատակիցներ, ԱԱԾ-ականներ, որոնց թիւը մի քանի հարիւրի էր հասնում, մասնակցում էին Փաշինեանի մոլի աջակիցներ տարբեր մարզերից, որոնք, ի դէպ, նաեւ Աննա Յակոբեանի «Կրթւելը նորաձեւ է» արշաւի ակտիւ մասնակիցներ են։

News.am-ը ներկայացրել է Փաշինեանի կոչով Յովհաննավանք ներկայացած անձանցից մի քանի ճանաչելի դէմքերի։

Արծրուն Յովհաննիսեան՝ «Յաղթելու ենք» կարգախօսի հեղինակ եւ վարող

Լիւսիա Յակոբեան՝ աստղաբան, որին մոլորակները յուշել են, որ Փաշինեանը յաւերժ մնալու է իշխանութեան:

Դիաննա Մարտիրոսեան՝ Նիկոլ Փաշինեանի մոլի աջակից, որի կարծիքով՝ «Ադբրեջանում հայ գերիներին հայերից աւելի լաւ են պահում»:

Մանուէլ Սարգաթեան` Նիկոլ Փաշինեանի իջեւանցի աջակից, բաց չի թողնում ՔՊ-ի ոչ մի  հաւաք:

Ալինա Մախսուդեան` ներկայում ՔՊ աջակից, նախկինում ակտիւ ահազանգում էր, թէ ՔՊ-ական Գարիկ Սարգսեանը մօրաքրոջ հարսներին աշխատանքի է տեղաւորում տարբեր պետական հաստատութիւններում։

Related Articles

Back to top button