ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թրամփը յոյս յայտնեց, որ Իրանն ընդունելու է համաձայնագիր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, թէ Իրանի ուղղութեամբ շարժւում է ԱՄՆ ռազմական «գեղեցիկ» մի  նաւատորմ, եւ յոյս է յայտնել, որ Թեհրանը կը համաձայնի գործարքի։

ԻՍՆԱ գործակալութեան հաղորդմամբ՝ Թրամփը Այեովա նահանգում ունեցած ելոյթի ժամանակ կրկին սպառնալիքներով է խօսել Իրանի հասցէին՝ պնդելով, որ տարածաշրջանում լարւածութեան ֆոնին ԱՄՆ-ը ռազմական ուժ է տեղակայում։

Թրամփը նշել է. «Յոյս ունեմ, որ նրանք կը համաձայնեն։ Նրանք պէտք է առաջին իսկ հնարաւորութեան ժամանակ համաձայնութեան գային»: 

Այս յայտարարութիւնները հնչում են այն պայմաններում, երբ Իրանը եւ ԱՄՆ-ը Օմանի միջնորդութեամբ վարում էին անուղղակի բանակցութիւններ, սակայն յունիսին ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը իրականացրին յարձակողական գործողութիւններ Իրանի դէմ, ինչը Թեհրանը որակել է որպէս դաւաճանութիւն դիւանագիտութեանը։

Աւելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարութիւնը յայտարարել էր, որ «Աբրահամ Լինքոլն» նաւակրի հարւածային խումբը լարւած արտակարգ պայմաններում գործուղւել է Ասիայի արեւմուտք։

Related Articles

Back to top button