ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Պուտինի եւ Թրամփի յաջորդ շփումների ժամկէտները դեռ որոշւած չեն»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները շարունակում են երկխօսութիւնը տարբեր խողովակներով, սակայն ներկայումս յստակ պատկերացում չկայ, թէ երբ կարող են տեղի ունենալ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի յաջորդ շփումները:

Այս մասին լրագրողներին յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին որեւէ պատկերացում չկայ հեռախօսազրոյցի կամ յաջորդ անձնական հանդիպման անցկացման հնարաւոր ժամկէտների մասին։ Բայց շփումներն իսկապէս տարբեր ուղիներով շարունակւում են՝ եւ դիւանագիտական ուղիներով, եւ նրանց աշխատակազմերի միջեւ։ Այդ երկխօսութիւնը շարունակւում է, բայց առայժմ բարձր մակարդակի շփումների վերաբերեալ ինչ-որ ենթադրութիւններ չկան»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Սակայն, յաւելել է Պեսկովը, կան բոլոր հնարաւորութիւնները Պուտինի եւ Թրամփի նման զրոյցը օպերատիւ կազմակերպելու համար՝ «Անհրաժեշտութեան դէպքում եւ պետութիւնների ղեկավարների որոշման ժամանակ»:

Related Articles

Back to top button