Արման Աբովեան. «Կան հիմնաւոր կասկածներ, որ ՀՀ-ում են Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ»

ԱԺ նախկին պատգամաւոր Արման Աբովեանը գրում է.
«Որպէսզի հասկանաք, թէ իրականում ո՞ր պետութեան շահերի պաշտպանութեան մասին են առաւօտից երեկոյ խօսում Հայաստանի ներկայիս իշխանութիւնները, պարզապէս համադրէք Հայաստանում մէկ օրւայ ընթացքում հրապարակւած ընդամէնը երկու լուր։
1. Հայոց Կաթողիկոսի դէմ յարուցւել է քրէական գործ, եւ նրան արգելւել է լքել երկիրը։ Այս պահին կալանքի տակ են գտնւում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք բարձրաստիճան սպասաւորներ։
2. Հայաստանում են գտնւում այսպէս կոչւած «ադրբեջանի քաղաքացիական հասարակութեան» ներկայացուցիչներ։
Կան հիմնաւոր կասկածներ, որ նրանք Ադրբեջանի յատուկ ծառայութիւնների աշխատակիցներ են։ Նրանցից բոլորը, առանց բացառութեան, աջակցել են Արցախում հայերի նկատմամբ իրականացւած էթնիկ զտմանը։ Նրանց թւում կան նաեւ նրանք, ովքեր մասնակցել են Արցախի շրջափակմանը եւ, ըստ էութեան, սովի են մատնել հայ կանանց ու երեխաներին։ Երեւանում նրանց ընդունում են ամենաբարձր մակարդակով, հիւրասիրում եւ հիւրընկալում պետական բարձրագոյն գրասենեակներում։ Եւ եթէ ձեզ մօտ դեռ մնացել է գոնէ մի կաթիլ տրամաբանութիւն, ապա կարծում եմ՝ եզրակացութիւնները ձեզ համար պէտք է լինեն միանշանակ»։



