Հայաստան - Արցախ

Մհեր Մելքոնեան. «Անում են ամէն ինչ՝ Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցներին Հայաստանից հեռացնելու համար»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Մելքոնեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին ՀՅԴ Շիրակի ՄԿ-ի գրասենեակում անցկացւած քաղաքացիների հերթկան ընդունելութեանը: Նա յատուկ առանձնացրել է Շիրակում բնակեցւած, Արցախից տեղահանւած հայրենակիցների խնդիրներին.

«…Բայց այսօրւայ (յուլիսի 19) ընդունելութիւնից ես կը ցանկանայի առանձնացնել Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցների հետ հանդիպումը։

Արցախցի մեր հայրենակիցների խնդիրները խորքային են եւ բազմաշերտ, որոնցից շատերը հապշտապ լուծում են պահանջում։

Բացի բնակարան եւ աշխատանք փնտրելուց, իւրաքանչիւր արցախահայ ունի բազմաթիւ այլ խնդիրներ։

Դժւարութիւններ են առաջանում ամէն քայլափոխի` բուժհաստատութիւններին եւ սոցիալական ապահովութեան մարմիններին դիմելիս, ժամկէտանց վարկերի խնդիրներ լուծելիս, երեխաներին մանկապարտէզ գրանցելիս․․․

Վերջին վեց տարիների ընթացքում հայ ժողովրդին անընդհատ սիրոյ խոստովանութիւն անող ՔՊ-ականները գործնականում ոչինչ չարեցին լուծելու Արցախի մեր հայրենակիցների բազմաթիւ խնդիրները։

Արցախը դաւաճանաօրէն թուրք-ադրբեջանական տանդեմին յանձնելուց յետոյ, փաշինեանական իշխանութիւնը նոյն քաղաքականութիւնն արցախահայերի նկատմամբ շարունակում է այսօր՝ Հայաստանի Հանրապետութիւնում։

Անում են ամէն ինչ՝ Արցախից բռնի տեղահանւած մեր հայրենակիցներին Հայաստանից հեռացնելու համար։

Նիկոլական կառավարութեան այս քաղաքականութեան մեծ պաշտպաններն ու զօրաւիգներն են նաեւ Շիրակի մարզի տարբեր տրամաչափի չինովնիկները։

Բազմաթիւ հանդիպումներ, ժողովներ, քննարկումներ…

Այդ ամէնի նպատակը մէկն է եղել։ Ահաբեկելով, համոզելով, շանտաժի ենթարկելու միջոցով հեռու պահել արցախահայերին ազգային ուժերից։

Շիրակի մարզպետարանի մի չինովնիկ, որի դաւաճանութեան արժէքը մօտ հինգ հարիւր հազար դրամ էր, վերջերս մի հանդիպման ժամանակ շատ էր նեղսրտել, թէ բա դաշնակցականները չեն թողնում, որ մենք հանդիպենք արցախահայերին։

Դուք խնդիրներ լուծող չէք, վկայ անցած վեց տարիները։

Իսկ Դաշնակցութիւնը, պարոնայք ՔՊ-ականներ, ամէն ինչ ճիշտ է անում»,- գրել է նա:

Related Articles

Back to top button