Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գոհար Մելոյեան. «Պատմութեան մէջ չկայ այլ օրինակ, երբ քրէական գործ յարուցւէր եւ խափանման միջոց կիրառւէր ազգային եկեղեցու Հովւապետի նկատմամբ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամ, սահմանադրական իրաւունքի մասնագէտ Գոհար Մելոյեանը գրում է.

«Հայաստանի Հանրապետութիւնը ժամանակակից պատմութեան մէջ բացառիկ երկիր է: Բացառիկ է հնագոյն ինստիտուցիոնալ կառոյցով՝ 1700-ամեայ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցով: Մենք՝ հայերս, արժանացել ենք ազգային եկեղեցի ունենալու պատւին, որի բացառիկ առաքելութիւնն է հայ ժողովրդի հոգեւոր կեանքում ազգային մշակոյթի զարգացումը եւ ազգային ինքնութեան պահպանումը:

Այսօր դարձանք աշխարհի միակ պետութիւնը, որտեղ քրէական հետապնդում է յարուցւել Ազգային եկեղեցու առաջնորդի նկատմամբ։ Ժամանակակից պատմութեան մէջ չկայ այլ օրինակ, երբ որեւէ պետութիւնում քրէական գործ յարուցւէր եւ խափանման միջոց կիրառւէր ազգային եկեղեցու Հովւապետի նկատմամբ։

Այսպիսով, երբ հարցնեն՝ «Ինչով է Հայաստանը բացառիկ երկիր», կարելի է պատասխանել, որ Հայաստանն աշխարհի պատմութեան մէջ միակ երկիրն է, որտեղ քրէական հետապնդում է յարուցւել 1700 տարւայ պատմութիւն ունեցող Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսի նկատմամբ։

Քաղաքական հետապնդման կամ պետութեան կողմից Հայ Առաքելական Եկեղեցու գործերին միջամտելուն սահմանադրական սկզբունքի ոտնահարման մասին խօսելն էլ դարձաւ ֆորմալ աւելորդութիւն։ Անկոտրում կամք եւ առողջութիւն Ամենայն Հայոց Հովւապետին:

Related Articles

Back to top button