Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Պուտինը Ալիեւի եւ Փաշինեանի հետ առանձին բանակցութիւնների ժամանակ քննարկել է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը»

«ԱԼԻՔ» – «Զանգեզուրի միջանցք»-ի թեման, հաւանաբար, շօշափւել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինեանի բանակցութիւնների ընթացքում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փոխանցում է News.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

Պատասխանելով լրագրողների հարցին, թէ արդեօք «Զանգեզուրի միջանցք»-ի թեման քննարկւել է Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ, Պեսկովն ասել է. «Պուտինը նրանցից իւրաքանչիւրի հետ դէմ առ դէմ խօսել է առանձին։ Ընդ որում, ՌԴ նախագահը հաւանաբար, իւրաքանչիւրի հետ նստել է կէս ժամ, ուստի, հաստատ կարծիքների փոխանակում է եղել։ Դէ, շօշափւել է նաեւ «Զանգեզուրի միջանցք»-ի թեման»:

Յիշեցենք, որ երէկ՝ հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետութիւնների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Related Articles

Back to top button