Այլ

Այսօր՝ վաղ առաւօտեան տեղի է ունեցել «Մոլորակների մեծ շքերթ»

«ԱԼԻՔ» – Այսօր՝ վաղ առաւօտեան տեղի է ունեցել «Մոլորակների մեծ շքերթ», որը տեղի է ունենում 20 տարին մէկ անգամ:

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երեւոյթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասաւորւում են Արեգակի մի կողմում։

Ինչպէս տեղեկացնում են Բիւրականի աստղադիտարանից՝ այսօր՝ վաղ առաւօտեան Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի է եղել վեց մոլորակների՝ Մերկուրիի, Մարսի, Իւպիտերի, Ուրանի, Նեպտունի եւ Սատուրնի «շքերթը»։

Մարսը, Իւպիտերը եւ Սատուրնը հնարաւոր է եղել տեսնել անզէն աչքով, սակայն Մերկուրին շատ մօտ է եղել հորիզոնին եւ դժւար է եղել այն նկատել: Նեպտունն ու Ուրանը տեսնելու համար պահանջւել են դիտողական սարքեր։

«Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտօնական տերմին չէ, այն այլ կերպ անւանում են նաև «Մոլորակների հաւասարեցում»։

Վեց մոլորակների հաւասարեցումը, ըստ աստղագէտների՝ շատ հազւագիւտ երեւոյթ է, եւ այսիպիսի մեծ հաւասարեցումներ տեղի են ունենում 20 տարին մէկ անգամ։

Նշենք նաեւ, որ «Մոլորակների շքերթ»-ը տեսանելի կը լինի օգոստոսի 28-ի յաջորդող մի քանի օրերի ընթացքում եւս։

Related Articles

Back to top button