«ԱԼԻՔ» – Իրանը եւ Շւեդիան փոխանակւել են բանտարկեալներով: Փոխանակումը տեղի է ունեցել Օմանի Թագաւորութեան միջնորդութեամբ:
Շւեդիան ազատ է արձակել Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացի Համիդ Նուրիին, ով սիոնիստների եւ «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբաւորման համտեղ դաւադրութեան արդիւնքում, շինծու մեղադրանքներով ազատազրկման էր դատապարտւել այդ երկրում:
Փոխարէնը՝ Իրանն ազատ է արձակել Շւեդիայի քաղաքացիներ Եոհան Ֆլոդերուսին եւ Սաիդ Ազիզիին:
Համիդ Նուրին արդէն հայրենիք է վերադարձել: