Սեւակ Խաչատրեան. «Ընդդիմութեան կազմակերպւածութիւնից է կախւած լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը»

Այն, որ ընդդիմադիր ուժերի մի քանի մեծ բլոկներով միաւորւած ընտրութիւնների գնալը ամենաճիշտ ու էֆեկտիւ տարբերակն է, դրա մասին փաստում են հէնց իրենք՝ ՔՊ-ականները: Այս մասին սոցիալական իր էջում գրել է «Յաղթանակ» խմբակցութեան ղեկավար Սեւակ Խաչատրեանը։
«Պանիկան, որ տիրում է սրանց քաղաքական թիմում, այլեւս թաքցնելն անհնար է: Տարբերի ձեւի, չափի եւ տրամաչափի ուսապարկերից դեռ շատ կը լսէք ու կը տեսնէք այս թեմայով գրառումներ ու ելոյթներ՝ համեմւած «նախկինացաւով», «30 տարի մեզ թալնելով» ու նմանատիպ այլ ցնդաբանութիւններով:
Ընդդիմութեան կազմակերպւածութիւնից է կախւած լինելու սրանց «քաղաքական աղբանոց» շպրտելը… Ընդդիմադիր թիմերի միջեւ բանակցութիւնների արդիւնքում, յուսանք, որ առաջիկայում մենք կը տեսնենք, որ տարբեր ուժեր կա՛մ ձեւաւորել են նոր քաղաքական մեծ միաւորում, կա՛մ միացել են արդէն իսկ ձեւաւորւած թիմերին»:



