ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ գանձապետարանը յայտնել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների մասին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ գանձապետարանը յայտնել է Իրանի դէմ նոր պատժամիջոցների մասին: Հաղորդում է «Թասնիմ»-ը:

Այս պատժամիջոցները ենթադրաբար, ուղղւած են Իրանի Իսլամական Հանրապետութեան հրթիռային եւ ռազմական ծրագրերին հակազդելուն։

Ըստ ԱՄՆ գանձապետարանի հրապարակած յայտարարութեան՝ Նոր պատժամիջոցները եւ արտահանման վերահսկողութիւնը կուղղւեն Իրանի միջուկային, հրթիռային եւ ռազմական ծրագրերին առնչւող 44 կազմակերպութիւնների դէմ։

Գանձապետարանը պնդել է, որ նշւած կազմակերպութիւնները կարեւոր դեր են խաղացել «երկիր-օդ» հրթիռային տեխնոլոգիաների, ամերիկեան ուղղաթիռների պահեստամասերի եւ ռազմական սարքաւորումների մատակարարման գործում այնպիսի կազմակերպութիւնների, ինչպիսիք են՝ «Աւիատիեզերական արդիւնաբերութեան կազմակերպութիւնը», «Շահիդ Բաքերիի արդիւնաբերական խումբը», «Շիրազի էլեկտրոնային արդիւնաբերութիւնը» եւ «Իրանական ուղղաթիռների աջակցութեան ընկերութիւնը»:

Պատժամիջոցները սահմանւել են Իրանի դէմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձի շրջանակում՝ պնդելով իբր միջուկային պարտաւորութիւնների խախտումների մասին:

Հարկ է նշել, որ չնայած տնտեսական ճնշումներին եւ սահմանւած պատժամիջոցներին՝ Իրանը կարողացել է զարգացնել որոշ կարեւոր արդիւնաբերութիւններ, ինչպիսիք են՝ պաշտպանական, հրթիռային եւ միջուկային ոլորտները, եւ գտնել առեւտրի ու տեխնոլոգիաների ներմուծման այլընտրանքային ուղիներ։

Related Articles

Back to top button