ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը Գազա ուղեւորւող «Ալ Սամուդ» նաւատորմը գրաւել է

«ԱԼԻՔ» – Գազա ուղեւորւող «Ալ Սամուդ» նաւատորմի ակտիւիստները յայտնել են նաւերի՝ իսրայէլական զինւորականների կողմից գրաւման մասին: Հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Նաւերի վրայ գտնւողները յայտնել են իրենց կապի խափանման մասին։

Իսրայէլական զօրքերը նախ գրաւել են Sumud նաւատորմի Alma նաւը, այնուհետեւ գրաւել են նաւատորմի եւս մի քանի նաւեր եւ ուղարկել դրանք իսրայէլական նաւահանգիստ։

Աւելի ուշ, Իսրայէլի ԱԳՆ-ն յայտնել է, որ Իսրայէլի ռազմածովային ուժերը բարձրացել են Sumud նաւատորմի մի քանի նաւեր եւ ձերբակալել են նաւի վրայ գտնւող ակտիւիստներին, նրանց թւում՝ Գրետա Թունբերգին:

«ՀԱՄԱՍ-«Ալ Սամուդ» նաւատորմի մի քանի նաւեր արդէն անվտանգ կերպով կանգնեցւել են, իսկ նրանց ուղեւորները տեղափոխւել են իսրայէլական նաւահանգիստ։ Գրետան եւ նրա ընկերներն ապահով են եւ առողջ»,- յայտնել է նախարարութիւնից։

Related Articles

Back to top button