Իրանը դատապարտել է Իսրայէլի յարձակումը «Ալ Սամուդ» նաւատորմի վրայ

«ԱԼԻՔ» – Իրանը խստօրէն դատապարտել է դէպի Գազա ուղեւորւող «Ալ Սամուդ» նաւատորմի վրայ իսրայէլական յարձակումն ու ակտիւիստների ձերբակալումը: Ինչպէս հաղորդում է «Մեհր»-ը՝ այս մասին յայտարարութեամբ է հանդէս եկել ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
ԱԳ նախարարութեան խօսնակը բարձր է գնահատել տարբեր երկրների ակտիւիստների եւ հասարակական կազմակերպութիւնների մարդասիրական գործողութիւնները՝ ուղղւած ճնշւած պաղեստինեան ժողովրդին աջակցելուն եւ Գազայի հատւածի դաժան պաշարումը ճեղքելուն՝ սիոնիստական ռեժիմի կողմից նաւատորմի վրայ յարձակումը որակելով որպէս միջազգային կանոնների ակնյայտ խախտում եւ ահաբեկչական գործողութիւն։
Անդրադառնալով Գազայում շարունակւող էթնիկ զտումներին եւ անմեղ մարդկանց սպանութիւններին, Բաղային կրկին ընդգծել է բոլոր երկրների իրաւական, բարոյական եւ մարդկային պատասխանատւութիւնը՝ դադարեցնելու պաղեստինցիների ցեղասպանութիւնը, պատասխանատւութեան ենթարկելու եւ քրէական հետապնդման ենթարկելու յանցագործներին, եւ կոչ է արել միջազգային հանրութեանն անյապաղ գործողութիւններ ձեռնարկել այս հարցում։