ԻրանՔաղաքական

«ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՏՈՒՄ-2» ԻՅՊԿ-Ի ԱՐՁԱԿԱԾ ՀԱՐԻՒՐԱՒՈՐ ՀՐԹԻՌՆԵՐԸ ԽՈՑԵԼ ԵՆ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԹՇՆԱՄՈՒ ՍԻՐՏԸ

Հրթիռների 90 տոկոսը յաջողութեամբ խոցել են նախանշւած թիրախները

«ԱԼԻՔ» – Երէկ՝ երեկոյեան, ի պատասխան Իսմայիլ Հանիէի, Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ գեներալ Նիլֆորուշանի նահատակութեանը, Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հրթիռային հարւածներ են հասցրել Սիոնիստական ռեժիմի սրտին:

Արձակւած շուրջ 200 բալիստիկ հրթիռների 90 տոկոսը յաջողութեամբ խոցել են նախանշւած թիրախները:

Թիրախաւորւել են Սիոնիստական ռեժիմի ռազմական եւ անվտանգային կենտրոնները, այդ թւում այն կենտրոնները, որտեղ ծրագրւել են Իսմայիլ Հանիէի, Սէյէդ Հասան Նասրօլլահի եւ միւս հրամանատարների դէմ իրագործւած ահաբկչական գործողութիւնները:

Մասնաւորապէս ոչնչացւել են Arrow-2 եւ Arrow-3 հակահրթիռային պաշտպանութեան ռադարները, որոնք խոցւել են Fattah-1 հիպերձայնային հրթիռներով:

«Ճշմարիտ խոստում-2» գործողութեան կապակցութեամբ ԻՅՊԿ-ն հանդէս է եկել 2 յատարարութեամբ: ԻՅՊԿ-ն զգուշացրել է, որ Սիոնիստական ռեժիմի ցանկացած արկածախնդրութիւն կը բախւի ԻՅՊԿ-ի կործանարար հարւածներին:

Նմանատիպ յայտարարութեամբ է հանդէս եկել նաեւ Իրանի ԶՈՒ ԳՇ-ն, որում մասնաւորապէս ասւած է. «Իրանը սա համարում է իր օրինական իրաւունքը եւ զգուշացնում, որ եթէ Սիոնիստական վարչակարգը պատասխան տայ, ապա պէտք է սպասի օկուպացւած պաղեստինեան տարածքներում իր ենթակառուցւածքների ոչնչացմանը, իսկ վարչակարգին աջակցող երկրների, այդ թւում՝ ԱՄՆ-ի, անմիջական մասնակցութեան դէպքում, նրանց կենտրոններն ու շահերը կը բախւեն տարածաշրջանային մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետութեան ԶՈՒ-ի հզօր եւ ցաւալի յարձակմանը»:

Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ազիզ Նասիրազադէն եւս իր հերթին անդրադառնալով «Ճշմարիտ խոստում-2» գործողութեանը նշել է, որ Իրանն այս գործողութեան ընթացքում օգտագործել է իր հրթիռային կարողականութեան ընդամէնը մի մասը. «Եթէ Սիոնիստական ռեժիմը գնայ ինչ-որ արկածախնդրութեան, անշուշտ յաջորդ փուլերում մեր պատասխանը կը լինի շատ աւելի զօրեղ, եւ մենք կօգտագործենք մեր տրամադրութեան տակ եղած ամենազարգացած զինատեսակները»:

Բանակի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Աբդօլքարիմ Մուսաւին եւս իր հերթին զգուշացրել է, որ սիոնիստական թշնամու որեւէ քայլ բախւելու է Իրանի շատ աւելի ուժեղ պատասխանի:

Իսկ ԻՅՊԿ «Ղոդս» ուժերի նախկին հրամանատար գեներալ-մայոր Ահամդ Վահիդին էլ սպառնացել է, որ թշնամու որեւէ անմիտ գործողութեան դէպքում Թել Աւիւը հողին կը հաւասարեցւի:

Related Articles

Back to top button