ԻրանՔաղաքական

Հանրապետութեան նախագահ. «Սա մեր հնարաւորութիւնների սոսկ մի մասն էր. Իրանի հետ բախումներ մի սկսէք»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի դէմ ԻՅՊԿ-ի իրականացրած «Ճշմարիտ խոստում-2» գործողութեանը՝ յայտարարել է, որ Իրանն օգտւել է իսրայէլական օբիեկտների վրայ պատասխան հրթիռային հարւած հասցնելու իր օրինական իրաւունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգութիւնը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին Իրանի հետ առճակատումից խուսափելու համար:

«Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիւ գործողութիւններին վճռական պատասխան է տրւել՝ Իրանի օրինական իրաւունքներին համապատասխան, Իրանի ու տարածաշրջանի խաղաղութիւնն ու անվտանգութիւնն ապահովելու նպատակով;

Այս միջոցը ձեռնարկւել է Իրանի շահերի եւ անհատների պաշտպանութեան համար:

Իրանը ռազմատենչ չէ, բայց ամուր կը կանգնի ցանկացած սպառնալիքի դէմ: Սա մեր հնարաւորութիւնների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսէք»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նախագահը:

Related Articles

Back to top button