
«ԱԼԻՔ» – Իտալիայի փոխվարչապետ Մատէօ Սալւինին սոցիալական ցանցերում արած գրառումով քննադատել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը՝ այն որակելով «ողորմելիութիւն»։ հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Օլիմպիական խաղերը բացել, ամբողջ աշխարհում միլիարդաւոր քրիստոնեաների անարգելով, իրապէս ահաւոր սկիզբ էր, թանկագին ֆրանսիացիներ։ Ողորմելիութիւն էր»,- գրել է Սալւինին՝ հրապարակելով Լէոնարդօ դա Վինչիի «Խորհրդաւոր ընթրիքի» նման տեսարանը բացման արարողութիւնից։