ԻրանՔաղաքական

Փեզեշքիան. Ներկայ պայմանները կարող են նպաստել համաձայնութեանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը յայտարարել է, որ ներկայ պայմանները կարող են յարմար առիթ ստեղծել ԱՄՆ-ի հետ համաձայնութեան հասնելու եւ խնդիրները երկխօսութեան միջոցով կարգաւորելու համար,- տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Մենք պատրաստ ենք բանակցութիւնների միջոցով հետամուտ լինել մեր իրաւունքներին ու պահանջներին»,- ասել է Փեզեշքիանը՝ ընդգծելով, որ Իրանը բանակցութիւններում պահանջում է միայն երկրի եւ ժողովրդի օրինական իրաւունքների ճանաչումն ու ապահովումը։

Նրա խօսքով՝ Իրանը չի հրաժարւելու իր ժողովրդի իրաւունքներից, սակայն հարցերի լուծման համար նախընտրելի ճանապարհը երկխօսութիւնն է։

Փեզեշքիանը նաեւ շեշտել է ներքին միասնութեան եւ համերաշխութեան կարեւորութիւնը՝ նշելով, որ երկրի ազգային շահը պէտք է վեր դասւի քաղաքական տարաձայնութիւններից։

Իրանի նախագահի յայտարարութիւնները հնչել են օգոստոսի 8-ին՝ Լրագրողի օրւան նւիրւած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են երկրի կառավարութեան մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ եւ աւելի քան 70 լրագրող։

Related Articles

Back to top button