ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի եւ Օմանի բանակցութիւններում Հորմոզի նեղուցով երթեւեկութեան նոր ուղի է քննարկւում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին յայտարարել է, որ Իրանի եւ Օմանի ռազմական ու ծովային ուժերի միջեւ բանակցութիւններ են ընթանում Հորմոզի նեղուցով նաւերի երթեւեկութեան նոր՝ ժամանակաւոր ուղու սահմանման շուրջ։

Նրա խօսքով՝ կողմերը քարտէզների հիման վրայ արդէն բանակցել են, եւ քննարկումների ամփոփումից յետոյ նոր ուղին կը սահմանւի։ Արաղչին նշել է, որ նախկին TSS երթուղին Իրանի համար այլեւս ընդունելի չէ, իսկ նոր մշտական ուղու սահմանումը ունի բարդ տեխնիկական ու իրաւական խնդիրներ։ Այդ պատճառով ներկայում քննարկւում է ժամանակաւոր երթուղի, որը հետագայում հիմք կը հանդիսանայ հիմնական ուղու համար։

Միաժամանակ, Արաղչին ընդգծել է, որ Հորմոզի նեղուցի բացումը կախւած է նաեւ այլ պայմաններից, մասնաւորապէս՝ ԱՄՆ-ի կողմից Իսլամաբադի փոխըմբռնման յուշագրի խախտումների վերացումից եւ վնասների փոխհատուցումից։

Related Articles

Back to top button