ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանը ներկայացրել է Հորմոզի նեղուցի վերաբացման վեց պայմանները

Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը յայտարարել է, որ մինչեւ ԱՄՆ-ի վարքագծի փոփոխութիւնը Հորմոզի նեղուցը չի վերաբացւի։

ԻՍՆԱ-ի համաձայն՝ Թեհրանի ներկայացրած պայմանները ներառում են՝

  • ԱՄՆ-ի սպառնալիքների եւ ռազմական ագրեսիայի դադարեցում,
  • Իրանի դէմ ծովային շրջափակման վերացում,
  • ամերիկեան ուժերի դուրսբերում Իրանի շրջակայքից,
  • պատերազմի հետեւանքով Իրանին պատճառւած վնասների հատուցում,
  • Իրանի նկատմամբ սահմանւած պատժամիջոցների վերացում,
  • իրանական սառեցւած միջոցների անվերապահ ազատ արձակում։

Իրանի այս յայտարարութիւնը Հորմոզի նեղուցի հարցը կապում է ոչ միայն ռազմական գործողութիւնների դադարեցման, այլեւ ԱՄՆ-ի հետ hետագայ քաղաքական եւ տնտեսական պայմանաւորւածութիւնների հետ։

Related Articles

Back to top button