ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սիոնիստ դիւանագէտ. «Իրանը եւ նրա դաշնակիցները յաղթում են Իսրայէլի դէմ հոգեբանական պատերազմում»

«ԱԼԻՔ»- «Այս պահին, Իրանը եւ նրա դաշնակիցները յաղթում են Իսրայէլի դէմ հոգեբանական պատերազմում»: Ինչպէս հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ նման կարծիք է յայտնել Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարութեան յատուկ բանագնաց Ֆլիոն Հասան-Նաումը:

Ըստ նրա՝ Իրանի եւ Սիոնիստական ռեժիմի միջեւ լայնածաւալ զինւած հակամարտութիւնն անխուսափելի է, եւ, հետեւաբար, ԱՄՆ-ն պէտք է որքան հնարաւոր է շուտ գործողութիւններ ձեռնարկի Իրանի դէմ:

Սիոնիստ դիւանագէտը կարծում է, որ ԱՄՆ-ը, միջամտելով Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակին, կարող է «կէս օրում յաղթել» Իրանին։

«Այն ամէնը, ինչ ԱՄՆ-ն պէտք է անի, ընդամէնն այն է, որ հարւածի Իրանի միջուկային ենթակառուցւածքին այնպիսի զէնքով, որն ունի միայն Ամերիկան: Իսրայէլը չի կարող դա անել ինքնուրոյն»,- ասել նա՝ յավւլելով, սակայն, որ Սպիտակ տունը դժւար թէ նման գործողութիւններ անի:

Related Articles

Back to top button