ՄիջազգայինՔաղաքական

Փարիզում ցոյց է տեղի ունեցել Մակրոնի հրաժարականի եւ Ֆրանսիայի՝ ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հրաժարականը եւ երկրի դուրս գալը Եւրոմիութիւնից ու ՆԱՏՕ-ից պահանջող ցոյց է տեղի ունեցել Փարիզի կենտրոնում, հաղորդում է TASS-ի թղթակիցը։

Ցուցարարները Ֆրանսիայի մայրաքաղաքի 6-րդ թաղամասի Մոնպառնաս այգուց երթով շարժւել են դէպի Լուվր։ Ցուցարարները վանկարկել են. «Մակրոն, հեռացիր», «Քւէարկիր Լեկորնուի օգտին» եւ «Դուրս արի ԵՄ-ից»։

«Այժմ կառավարութիւնները նշանակւում են կարճ ժամանակահատւածներով։ Իսկապէս լուրջն այն է, որ կաբինետը նշանակւում է միայն բիւջէն Նախարարների խորհրդով անցկացնելու համար»,- TASS-ի թղթակցին ասել է «Հայրենասէրներ» կուսակցութեան առաջնորդ եւ ցոյցի կազմակերպիչ Ֆլորիան Ֆիլիպոն։

Նրա խօսքով՝ «տեղի ունեցողի մէջ ժողովրդավարութեան նշոյլ անգամ չկայ»։ «Երկիրը լիակատար քաոսի մէջ է։ Վարչապետները փոխարինւում են մէկը միւսի հետեւից»,- ընդգծել է Ֆիլիպոն։ Նա կարծիք է յայտնել, որ «նախագահը պէտք է հրաժարական տայ»։

Related Articles

Back to top button