Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեանն այցելել է Երեւանի ՁՊՎ՝ ՀՖՖ նախագահի հրաժարականը պահանջող FAF շարժման 9 անդամներին

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն այցելել է Երեւանի ՁՊՎ՝ տեսակցել FAF շարժման 9 անդամներին, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը եւ ակցիայի ժամանակ բերման են ենթարկւել: Այս մասին նա գրել է ֆէյսբուքեան իր էջում:

«Նոր եմ դուրս եկել Երեւան քաղաքի ՁՊՎ-ից (յայտնի՝ ԿՊԶ), ուր երէկւանից պահւում եմ հայկական ֆուտբոլի երկրպագու FAF շարժման 9 անդամներ, որոնց կարմիր բերետաւորներն անհամաչափ, իրենց համար արդէն սովորական բռնի ուժ կիրառելով բերման էին ենթարկել մարզադաշտում բողոքի օրինական ակցիա կազմակերպելու համար։ Տեսանիւթերում էլ յստակ երեւում է ակցիայի խաղաղ բնոյթը։

Բայց սրանց իշխանութիւնը վախենում է ցանկացած բողոքից, հրաժարականի պահանջից (իսկ տղաները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը)։

Հանդիպեցի բոլորին, ովքեր այդ պահին մեկուսարանում էին (մի մասը Շենգաւիթի քննչականում հարցաքննութեան էր)։

Համոզւած էին իրենց քայլերում, գիտէին, որ ճիշտ են իրենց գործողութիւններում։

Ամէն մէկը իր գործում կայացած մասնագէտ։

«Ժողովրդավարութեան բաստիոնի» նոր խայտառակութիւնն է սա»: Այս մասին հաղորդել է yerkir.am-ը:

Related Articles

Back to top button