ԻրանՄիջազգայինՔաղաքական

Տրածաշրջանի հարցերով Իրանցի փորձագէտ. «Էրդողանին տրւած ՆԱՏՕ-ի «Թուրանական միջանցք»-ի մասին Փեզեշքիանի պատասխանը նոյնն է, ինչ Ռէյիսիի տւածը»

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Տելեգրամեան լրահոսում երէկ աչքի ընկաւ «Պարադոկս» ալիքում տեղ գտած հրապարակումը, որի համաձայն՝ Թուրքիայի նախագահը փորձել է «հասկացնել», առանց «Զանգեզուրի միջանցք»-ի ոչ մի խաղաղութիւն էլ չի լինելու: Նա նշել է, որ որպէսզի հնարաւորինս շուտ հաստատւի այսպէս կոչւած «խաղաղութիւն»-ը, կարեւոր է, որ միւս երկրները եւս նոյն մօտեցումը որդեգրեն խաղաղ գործընթացի կապակցութեամբ:

Էրդողանն անդրադառնալով «միւս երկրների» մասին ակնարկին բացել է փակագծերը եւ նշել, որ  ինքն Իրանի նորընտիր նախագահի հետ չի քննարկել «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։ «Մենք պարզապէս գնահատեցինք, թէ ինչպէս է նա յաղթել այս ընտրութիւններում։ Ասեմ, որ «Զանգեզուրի միջանցք»-ը ռազմավարական միջանցք է, որն օգուտ կը բերի բոլորին, յատկապէս Իրանին»,-«պարադոկս»-ի համաձայն՝ նշել է Էրդողանը:

Նոյն կապակցութեամբ Կովկասեան տարածաշրջանի հարցերով իրանցի փորձագէտ եւ միջազգային յարաբերութիւնների դասախօս Էհսան Մովահեդիանը գրառում է տեղադրել X-ի իր միկրոբլոգում, որտեղ մասնաւորապէս նշւած է. «Իրանի կայուն դիրքորոշումն այդ կեղծ միջանցքի վերաբերեալ տապալել է Էրդողանի եւ նրա արեւմտեան տէրերի տնտեսական, անվտանգային եւ մշակութային ներթափանցման ծրագրերը։ Ուստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց յետոյ նա (Էրդողանը)  ՆԱՏՕ-ի այդ «Թուրանական միջանցք»-ը գնահատել է որպէս՝ տարածաշրջանի երկրների խաղաղութեանն ու բարօրութեանն օգուտ բերող երեւոյթ»:

Փորձագէտը  յաւելել է. «Էրդողանը յայտարարել է, որ Փեզեշքիանի հետ այս մասին չեն խօսել։ Աւելի լաւ է նա ժամանակ չվատնի, եթէ դեռ չեն խօսել:  Քանի որ այդ կեղծ միջանցքի մասին Փեզեշքիանի պատասխանը նոյնն է լինելու, ինչ Ռէյիսիի տւածը, եւ յստակեցնենք, որ ոչ ոք այլ պատասխան չի տալու Էրդողանին այս առումով»։

Related Articles

Back to top button