ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրան-ԱՄՆ առճակատում. Իրանցի փորձագէտը յայտնել է երեք յաջորդական գործողութիւնների մասին

Միջազգային հարցերով փորձագէտ Ալաւին յայտարարել է, որ վերջին մէկ շաբաթւայ ընթացքում Իսլամական յեղափոխութեան պահակազօրը յաջողութեամբ իրականացրել է երեք յաջորդական գործողութիւն՝ ԱՄՆ-ի դէմ։

Նրա խօսքով գործողութիւններից մէկի ընթացքում ԱՄՆ-ի օդանաւակրի մօտ կործանիչ հրթիռ է պայթեցւել, ապա թիրախաւորւել է ամերիկեան սուզանաւ, իսկ վերջին գործողութեան ընթացքում Իրանի 12 նահանգներից արձակւած հրթիռներով թիրախաւորւել են երկու ամերիկեան ռազմանաւեր եւ ութ նաւթատար՝ Յորդանանում եւ Բահրէյնում։

Ալաւին նշել է, որ այս գործողութիւններն իրականացւել են ի պատասխան Իրանի նաւթատար լցանաւերի դէմ ԱՄՆ-ի գործողութիւնների՝ դրանք բնութագրելով որպէս իրանական կողմի ռազմավարութեան փոփոխութիւն՝ «Ակն ընդ ական» սկզբունքից դէպի աւելի լայն պատասխան գործողութիւններ։

Նշենք նաեւ, որ երէկ իրանական ուժերին յաջողւեց «ջանգալ»-ի (էլեկտրոնային պատերազմ) հնարքներով առգրաււել ամերիկեան ինքնակառավարւող սուզանաւ:

Related Articles

Back to top button