ՄիջազգայինՔաղաքական

Ֆոն դէր Լայէնը ԵՅ-ին անվստահութիւն յայտնող ԵԽ պատգամաւորներին մեղադրել է ՌԴ-ին աջակցելու մէջ

«ԱԼԻՔ» – Եւրայանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դէր Լայէնը Եւրախորհրդարանի պատգամաւորներին, որոնք քւէարկելու են իր ղեկավարած Եւրոպական յանձնաժողովի դէմ անվստահութիւն յայտնելու օգտին, նախապէս մեղադրել է Ռուսաստանին աջակցելու մէջ։ Հաղորդում է News.am-ը:

Ֆոն դէր Լայէնն նման յայտարարութիւն է արել Ստրասբուրգում Եւրախորհրդարանի նիստում՝ պաշտպանելով իր Եւրոպական յանձնաժողովին՝ հոկտեմբերի 9-ին անցկացւելիք երկու անվստահութեան քւէարկութիւնից առաջ, որոնք նախաձեռնել էին Եւրախորհրդարանի ծայրայեղ աջ եւ ծայրայեղ ձախ պատգամաւորները։

Ֆոն դէր Լայէնի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելոյթ ունենալով «Վալդայ» քննարկումների ակումբում, չի թաքցրել աջակցութիւնը Եւրոպայում իր համար աշխատանք կատարող բոլոր հնազանդ ընկերներին։ Եւրոպական յանձնաժողովի ղեկավարը յայտարարել է, որ Եւրոպայում բոլորը պէտք է շատ ուշադիր լսէին Պուտինի ելոյթը՝ յայտարարելով, որ դրանում նա Բրիւսէլին մեղադրել է Ուկրաինայում հակամարտութիւնը բորբոքելու մէջ։ Եւրոպական յանձնաժողովի մամուլի ծառայութիւնն աւելի վաղ յայտարարել էր, որ Եւրայանձնաժողովը «չի հետեւել Ռուսաստանի նախագահի ելոյթին» Սոչիում։

Նշենք, որ աւելի վաղ, նա յայատարարել էր, որ Պուտինն արհամարհում է Եւրոպական Միութիւնը, ցանկանում է խաթարել դրա միասնութիւնը եւ ունի դաշնակիցներ ԵՄ-ում, որոնք օգնում են նրան ստեղծել «ճաքեր եւրոպական կառոյցում»՝ համոզմունք յայտնելով, որ Պուտինն ուրախ է, որ ԵՄ-ում տարաձայնութիւն սերմանանող «հնազանդ դաշնակիցներ ունի Եւրոպայում:

Related Articles

Back to top button